Ավելին 1 ամիս առաջ - 17:27 25-09-2026

Վաշինգտոնը կանգնել է Մասկի կողքին․ ԱՄՆ-ը վիճարկում է ԵՄ-ի տուգանքը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Եվրամիության կողմից X սոցիալական ցանցի նկատմամբ սահմանված տուգանքն իրավաչափ չէ, և աջակցել է Իլոն Մասկին՝ այն չեղարկելու նրա ջանքերում։ ԵՄ-ում հարթակի նկատմամբ հետաքննությունը մեկնարկել էր դեռևս 2023 թվականի դեկտեմբերին, իսկ այժմ գործընթացին միացել են նաև ԱՄՆ իշխանությունները։
Մասկը փորձում է բողոքարկել ԵՄ-ում X սոցիալական ցանցի օպերատորի նկատմամբ սահմանված ավելի քան 136 մլն դոլարի տուգանքը։

ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Բրեթ Շումեյթը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը գերազանցել է իր լիազորությունների շրջանակը։

«Եվրահանձնաժողովը իրավաչափ հիմքեր չունեցող փորձ է ձեռնարկել ընդլայնելու իր լիազորությունները ամերիկյան այն ընկերությունների նկատմամբ, որոնք չեն գտնվում և գործունեություն չեն ծավալում իր իրավասության ներքո։ Մենք թույլ չենք տա, որ Եվրահանձնաժողովը չարաշահի իր կարգավորող լիազորությունները՝ փորձելով վերահսկել ամերիկյան նորարարության և տնտեսական աճի շարժիչ ուժերը»:

Գերատեսչությունը գործողությունները համակարգում է ԱՄՆ պետքարտուղարության հետ։ Նպատակն է պաշտպանել ամերիկյան ընկերությանը «արտատարածքային հարկադրական միջոցներից»։ ԱՄՆ դատախազությունում կարծում են, որ Եվրահանձնաժողովի քայլերը և ԵՄ-ի Թվային ծառայությունների մասին օրենքը (EU Digital Services Act, DSA) ուղղված են X-ի, դրա սեփականատեր Իլոն Մասկի և «նրա հետ կապ չունեցող այլ ամերիկյան կորպորացիաների» դեմ։ Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ի որոշումը «կարող է լուրջ հետևանքներ ունենալ շատ խոշոր առցանց հարթակների և ԵՄ տարածքում թվային ծառայությունների ոլորտում գործող այլ կազմակերպությունների համար»։

Եվրամիությունում X-ի նկատմամբ հետաքննությունը մեկնարկել է 2023 թվականի դեկտեմբերին։ Եվրահանձնաժողովը ընկերությանը կասկածում է Թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու մեջ։ Այս ակտն ինտերնետային ռեսուրսների օպերատորներից պահանջում է հեռացնել ԵՄ-ում արգելված համարվող բովանդակությունը, ընդ որում՝ առանց դատարանի որոշումների անհրաժեշտության։

Հունվարի 8-ին Եվրահանձնաժողովը X-ին մեղադրել է այն բանում, որ արհեստական բանականության Grok համակարգը գեներացնում է հակասեմական և մանկապղծական բնույթի նյութեր։ Հարթակին պարտավորեցրել են մինչև 2026 թվականի վերջը պահպանել այս արհեստական բանականության համակարգին վերաբերող բոլոր փաստաթղթերը։ Փաստացի, նման կարգադրությունը նշանակում է, որ Եվրահանձնաժողովը պատրաստվում է նոր իրավական մեղադրանքներ ներկայացնել X սոցիալական ցանցի դեմ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie