Ներքին 1 ամիս առաջ - 14:47 23-09-2026

Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունն ու Yandex Go-ն օրերս փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի շրջանակում Fast Shift էլեկտրոնային դրամապանակի վճարային ծառայությունն ինտեգրվել է Yandex Go հավելվածում։

Fast Shift հավելվածն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որն ինտեգրվել է Yandex Go հավելվածում որպես վճարային մեթոդ։ Նախաձեռնությունը միտված է օգտատերերի համար առավել հարմար և շահավետ վճարային փորձառություն ստեղծելուն՝ միաժամանակ առաջարկելով մի շարք առավելություններ։

Fast Shift վճարահաշվարկային ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանն ընդգծել է, որ երկու տեխնոլոգիական ընկերությունների գործակցությունը նոր հեռանկարներ է ստեղծում հաճախորդների փորձառության բարելավման և նոր լուծումների ներդրման համար․ «Fast Shift-ի համար շատ առանձնահատուկ է այս հնարավորությունը և այս համագործակցությունը։ Նախ՝ ինտեգրվել ենք ոլորտի առաջատարին, որն ունի միլիոնից ավելի օգտատեր և այդ օգտատերերը փաստացի հնարավորություն են ստանում նաև օգտվել Fast Shift հավելվածից և Fast Shift վճարման եղանակից։ Առավելությունները շարունակական են լինելու», - ասել է նա։



Համագործակցության առաջին փուլում Yandex Go հավելվածում Fast Shift դրամապանակով վճարող օգտատերերը կարող են ստանալ 30% զեղչ մինչև 3 ուղևորության համար։ Գործակցությունը լինելու է շարունակական և ընդգրկելու է Yandex Go-ի ծառայությունների ավելի լայն շրջանակ, ինչն ուղեկցվելու է մի շարք առավելություններով Fast Shift դրամապանակի միջոցով վճարումներ կատարած օգտատերերի համար։



Yandex Armenia-ի ղեկավար, Yango Group-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային ղեկավար Արամ Մխիթարյանը կարևորել է ընկերությունների գործակցությունը․ «Fast Shift-ն առաջին հայկական ընկերությունն է, որի դրամապանակը մենք ինտեգրել ենք, այսինքն՝ տրամադրում ենք մեր օգտատերերին ալտերնատիվ վճարման մեթոդ։ Դա կարևոր է այն պատճառով, որ մենք լոկալ վճարահաշվարկային ընկերություններին կարողանում ենք հնարավորություն տալ ստանալու հասանելիություն հասարակության լայն զանգվածներին», - ասել է նա։

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունն արագ և անվտանգ էլեկտրոնային դրամապանակ է, որը ֆինտեխ լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։ Fast Shift վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Yandex Go-ն թվային հարթակ է, որը միավորում է մի քանի քաղաքային ծառայություններ։ Հավելվածի միջոցով կարելի է պատվիրել ուղևորություններ և սնունդ ռեստորաններից, առաքել իրեր, վարձակալել ինքնագլորներ և շարժական լիցքավորիչներ, հետևել հասարակական տրանսպորտի շարժին և օգտվել այլ հնարավորություններից։

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie