«PowerFull» լիցքավորման սարքերի (power bank) վարձակալության ծառայությունը տեղափոխվել և
գործում է բացառապես «
Fast Shift» վճարահաշվարկային ընկերության հավելվածում։
Ծառայության նպատակն է էներգիայի սնուցման աղբյուրները հասանելի դարձնել ամենամոտ վայրերում, որպեսզի հնարավոր լինի շարժական փաուեր բենքերով լիցքավորել սմարթֆոնն ու մյուս սարքերը, երբ նստում է մարտկոցը։
PowerFull-ի կայանները տեղակայված են Երևանում ու Հայաստանի այլ քաղաքներում՝ Գյումրիում,
Դիլիջանում, Ծաղկաձորում, Սևանում, Իջևանում և Վանաձորում։ Ընդհանուր առմամբ ծառայությունը գործում է 400-ից ավելի կետերում՝ ռեստորաններ, սրճարաններ, առևտրի կենտրոններ, ֆիթնես ակումբներ, գեղեցկության սրահներ, մետրոյի կայարաններ, միջոցառումների վայրեր և այլն։
Փաուեր բենքը վարձակալելու համար անհրաժեշտ է Fast Shift հավելվածի գլխավոր էջում սեղմել QR կոճակը և սքանավորել կայանի վրա պատկերված QR-ը։ Այսպես հնարավոր է պարզ ու արագ վերցնել բենքը և լիցքավորել սմարթֆոնը կամ այլ սարքերը։ Հատկանշական է, որ կարիք չկա կայանի մոտ սպասել՝ PowerFull-ը վերադարձնելու համար։ Կարելի է հանգիստ տեղաշարժվել և հավելվածի քարտեզում գտնել մեկ այլ կետ, որտեղ առկա է PowerFull-ի կայան, և բենքը հանձնել ամենամոտ ու հարմար վայրում։
«Մեր ընկերությունը մշտապես ձգտում է իր օգտատերերին ներկայանալ նոր ծառայություններով և հավելվածի ընդլայնված հնարավորություններով։ PowerFull-ի կայաններն ամենուր աչքի են ընկնում վերաբրենդավորված դիզայնով և պատրաստ են օգնության հասնել, երբ նստում է սմարթֆոնի մարտկոցը։ Այսպիսով միշտ կարելի է կապի մեջ մնալ ընկերների, հարազատների ու գործընկերների հետ և չանհանգստանալ լիցքավորման համար կարևոր հանդիպումներից առաջ», - ասել է «Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։
PowerFull-ից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Fast Shift հավելվածն ինչպես
App Store-ից,
այնպես էլ
Play Market-ից։
«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։