Արտաքին 1 ամիս առաջ - 09:12 23-09-2026

ԱՄՆ-ն և Ուկրաինան ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի մինչև ձմեռ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Ե՛վ Միացյալ Նահանգները, և՛ Ուկրաինան ցանկանում են, որ այս անիմաստ ռուսական պատերազմն ավարտվի մինչև ձմեռ։ Մենք քննարկել ենք հնարավոր դեէսկալացիոն քայլերը, որոնք կարող են ճանապարհ բացել դիվանագիտության համար»,– նշել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Թրամփին, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի թիմերը շարունակում են աշխատել Ուկրաինայում Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռների արտադրության մեկնարկի ուղղությամբ։

«Հենց դա կօգնի պաշտպանել մարդկանց կյանքը, եթե Ռուսաստանը հրաժարվի բանակցություններից և այս ձմռանն ու դրանից հետո շարունակի բալիստիկ հրթիռներով ահաբեկչության մարտավարությունը մեր ժողովրդի նկատմամբ»,– ընդգծել է Զելենսկին։

Առաջնորդները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ այլ հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ձմեռային փաթեթը։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին, նրա թիմին և ամերիկացի ժողովրդին` աջակցության համար։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի