Ներքին 53 րոպե առաջ - 22:18 22-09-2026

Ախուրյանի ՏԻՄ ընտրություններում իշխանությունը մրցակից չունի

Անահիտ Չալիկյան

Լրագրող

2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Իջեվան, Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրությունները տեղի են ունենալու Լոռու մարզի Ֆիոլետովո, Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։

Ախուրյան համայնքի առաջիկա ՏԻՄ ընտրությունները նախորդ ընտրությունների համեմատ էապես այլ պատկեր են խոստանում, եթե 2021 թվականին համայնքում իշխանության համար պայքարում էին մի քանի քաղաքական ուժեր, ապա այս անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Զավեն Մանուկյանը փաստացի մրցակից չունի։

Նշենք, որ Զավեն Մանուկյանը մասնագիտությամբ բժիշկ է և Ախուրյանի համայնքը ղեկավարում է 2023 թվականի հունիսից։

Հիշեցնենք, որ 2023 թվականին Ախուրյանում տեղի ունեցավ իշխանափոխություն։ Արծրուն Իգիթյանի հրաժարականից հետո համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ-ի թեկնածու Զավեն Մանուկյանը։

Այդպիսով ՔՊ-ն ստանձնեց համայնքի ղեկավարի պաշտոնը՝ այն վերցնելով ընդդիմադիր ուժի ներկայացուցչից։ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում, Ախուրյանում բավական թեժ ընտրապայքար էր։ Ընտրություններին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ախուրյան» դաշինքը և «Հաղթանակ» դաշինքը։

ՔՊ-ն ստացել էր 6195 ձայն և 13 մանդատ, «Ախուրյան» դաշինքը՝ 3854 ձայն և 8 մանդատ, իսկ «Հաղթանակ» դաշինքը՝ 2810 ձայն և 6 մանդատ։ Վերջին երկու ուժերը հետագայում կոալիցիա կազմեցին, ինչի արդյունքում Արծրուն Իգիթյանն ընտրվեց համայնքի ղեկավար։

Այսինքն՝ համայնքը, որը 2021 թվականին ընտրությունների ժամանակ տեսնում էր երեք քաղաքական ուժի մրցակցություն, այսօր գնում է ընտրության՝ փաստացի մեկ թեկնածուով։

Արդյունքում Ախուրյանի այս ընտրությունների առանցքային առանձնահատկությունը մրցակցության բացակայությունն է․ ՔՊ-ի թեկնածուի դեմ ընդդիմադիր որևէ ուժ ընտրապայքարի մեջ չի մտել։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
11:09 Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
08:19 Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են․ «Հրապարակ»