Ներքին 1 ամիս առաջ - 12:15 19-09-2026

Մարզային աշխատանքը՝ ՄԻՊ-ի խորհրդակցության օրակարգում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Խորհրդակցությանը մասնակցել են Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Սյունիքի (առցանց) ստորաբաժանումների ղեկավարները։

Անահիտ Մանասյանը նշել է, որ մարզերում ՄԻՊ հաստատության ակտիվ գործունեությունը չափազանց կարևոր է։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է մարզային ստորաբաժանումների աշխատանքի շարունակական զարգացման, քաղաքացիների համար հաստատության հասանելիության ապահովման և մարզերում մարդու իրավունքներին առնչվող խնդիրներին օպերատիվ արձագանքելու կարևորությունը։

Կարևորվել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության ընդլայնումը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքները, առաջիկա ծրագրերն ու նախագծերը, ինչպես նաև նախատեսվող միջոցառումները։
Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են իրենց մարզերում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները։

Քննարկվել են նաև աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը և մարզային ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie