Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:17 11-07-2022

Ես ձեզ սպասում էի. շտապ խորհրդակցության է. երրորդ շաբաթն է ՝ քաղաքապետը նիստ չի անում

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խոհրդակցության հերթական նիստը այսօր տեղի չի ունեցել։

Բանն այն է, որ ամեն երկուշաբթի քաղաքապետարանի գերատեսչությունների ներկայացուցիչները, Երևանի վարչական շրջանների ղեկավարները հաշվետու ժամանակահատվածում քաղաքապետին են ներկայացնում իրենց կատարած աշխատանքի հաշվետվությունը։

Թե ինչու արդեն երրորդ շաբաթն է՝ տեղի չի ունենում քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստը, երբ քաղաքապետն արդեն Ֆրանսիայի աշխատանքային այցից վերադարձել է, Oragir.news-ը փորձեց իմանալ քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Լևոն Սարդարյանից։

«Ես ձեզ սպասում էի։ Երևանի քաղաքապետը շտապ հրավիրվել էր Կառավարություն՝ խորհրդակցության։ Խորհրդակցության թեման ինձ հայտնի չէ։ Որ լինի, անձամբ կզգուշացնեմ», - ասաց Սարդարյանը։

Հիշեցնենք, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, պաշտոնավարման առաջին պահից սկսած, չունի մամուլի խոսնակ, իսկ լրատվության վարչության պետը ոչ միշտ է տեղեկացված, և նրա կես կատակ, կես լուրջ պատասխանները «մոտավոր են»։