Ներքին 1 ամիս առաջ - 23:25 18-09-2026

ՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ գլխավոր տնօրենի տեղակալների, մասնաճյուղերի տնօրենների, գլխավոր ինժեներների, ինչպես նաև Երևան քաղաքի շահագործման շրջանների ղեկավարների մասնակցությամբ:

ՀԷՑ-ից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 19-30-ը Երևանում կայանալիք COP17 կենսաբազմազանության համաժողովի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին։ Համաժողովի ընթացքում Հայաստանը կհյուրընկալի 196 երկրից ժամանած պատվիրակությունների։

Ավելի քան 15 հազար հյուրեր, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, կմասնակցեն համաշխարհային բնապահպանական նշանակության միջոցառումներին, որոնց պատշաճ անցկացումն ապահովելու նպատակով կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխարգելելու և օպերատիվ արձագանքելու նպատակով:

Էլեկտրաէներգիայի անջատումների ընթացքում կատարվող պլանային և վթարավերականգնողական բոլոր աշխատանքները մշտադիտարկվում են. սահմանվել է խիստ վերահսկողություն՝ ժամկետները չխախտելու և կատարվող աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով: Հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցված վթարային անջատումների միջին տևողությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էականորեն կրճատվել է:

Ձմռանն ընդառաջ Երևանում և մարզերում բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները, այդ թվում ենթակայանները, օդային և մալուխային գծերը, ստուգվում և, անհրաժեշտության դեպքում, վերանորոգվում են՝ բաշխիչ ցանցի պատշաճ աշխատանքն ու բնակիչներին էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումն ապահովելու նպատակով:

Տարիներ շարունակ բավարար տրանսպորտային միջոցներ չունեցող ՀԷՑ-ի ավտոպարկը առաջիկայում կհամալրվի 25 նոր Pickup տեսակի մեքենաներով, 6 ավտոաշտարակներով ու 3 մանիպլուլյատորներով՝ զգալիորեն բարձրացնելով իրականացվող աշխատանքների արդյունավետությունը և կրճատելով աշխատանքների տևողությունը: Բոլոր տրանսպորտային միջոցները ծառայելու են բացառապես վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող խմբերին:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie