Ներքին 3 տարի առաջ - 18:40 31-03-2023

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են էլեկտրամատակարարման ոլորտում քաղաքաշինական գործընթացներին առնչվող հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատվիրակությանը՝ քննարկելու էլեկտրամատակարարման ոլորտում քաղաքաշինական գործընթացներին առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրին Քաղաքաշինության կոմիտեից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրել է ոլորտի աշխատանքների աճող ծավալը և ընդգծել այդ պայմաններում քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցման կարևորությունը:

Դիտարկվել է ցածր ռիսկայնության էլեկտրական ենթակայանների կառուցման պարագայում փաստաթղթավորման դյուրացման հնարավորությունը:

Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, կարևորելով մատակարար ընկերության ներկայացուցիչների բարձրացրած հարցերը, վստահեցրել է, որ առաջարկները հաշվի առնելով՝ կոմիտեն իր իրավասությունների շրջանակում կմշակի կարգավորման արդյունավետ մեխանիզմներ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև շինարարական աշխատանքների գնագոյացման խնդրին: Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները տեղեկացրել են, որ հարցն օրակարգային է, և կոմիտեն արդեն իսկ ձեռնամուխ է եղել շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացմանը: Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուներն ընդգծել են, որ շահագրիռ բոլոր կողմերի հետ երկխոսությունը մեծապես կարող է նպաստել քաղաքաշինության բնագավառի բարեփոխումների արդյունավետ իրագործմանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում