Ներքին 3 տարի առաջ - 15:15 18-10-2023

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են արագ կառուցվող տների վերաբերյալ հարցեր

Արագ կառուցվող բնակելի տների վերաբերյալ հարցեր քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում նման փորձառություն ունեցող կազմակերպությունների հետ: Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեի լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցել են արագ կառուցվող տների համար անհրաժեշտ կոնստրուկցիաներ արտադրող, ներմուծող և նոր տեխնոլոգիաների կիրառությամբ շինարարություն իրականացնող հայաստանյան և իրանական ընկերությունների ներկայացուցիչներ:

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարությունը հետաքրքրվել է դաշտի հիմնական դերակատարների արտադրական հզորություններից, ներուժից, աշխատանքների իրականացման տևողությունից։ Ոլորտում գործող ընկերությունների կարողությունների առավել մանրամասն ուսումնասիրությունը թույլ կտա գնահատել, թե առկա ռեսուրսներով արագ կառուցվող կառույցների ինչ ծավալ հնարավոր կլինի ապահովել, ինչ ժամկետում և ֆինանսական ինչ ծախսերի շրջանակում:

Քաղաքաշինության կոմիտեի փոխանցմամբ՝ դիտարկվել են այդ նպատակով տեխնոլոգիական տարբեր լուծումներ և առաջարկներ՝ պողպատե բարակապատ տրամատների, 3D պանելների (տորկրետացման եղանակ), հավաքովի երկաթբետոնի կիրառության ուղղությամբ։ Բոլոր լուծումների դեպքում կարևորվել է ակնկալվող արդյունքի երկարատևությունը։

Հանդիպման մասնակիցները մանրամասներ են հաղորդել արագ կառուցվող կառույցների շինարարության կազմակերպման մասին, առաջադրվող խնդրի լուծման վերաբերյալ հայտնել իրենց տեսակետները, ներկայացրել աշխատանքների համատեղ կազմակերպման գաղափարներ: Որոշվել է, որ առաջիկայում նրանք Քաղաքաշինության կոմիտեին կփոխանցեն իրենց հաշվարկները և հիմնավորումները։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը