Ներքին 3 տարի առաջ - 18:32 08-09-2023

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են իրանական խոշոր շինարարական ընկերության հետ համագործակցության հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «Քեյսան Քոնստրաքշն» շինարարական խոշոր ընկերության և հայ-իրանական առևտրի տուն հանդիսացող «Իմպ-Էքս Թրեյդ Հաուս»-ի ներկայացուցիչներին՝ քննարկելու համար քաղաքաշինության ոլորտում համագործակցության ուղիներն ու ներդրումային հնարավոր ծրագրերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ողջունել է իրանական ընկերության պատրաստակամությունը՝ ընդգրկվելու Հայաստանի շինարարության ոլորտում՝ հաշվի առնելով հանրապետությունում իրականացվող և առաջիկա տարիներին կառավարության նախատեսած մեծամասշտաբ դպրոցաշինական, ճանապարհաշինական ծրագրերը. «Խնդիր է դրված իրագործել բոլոր ծրագրերը բարձր որակով և ժամանակին՝ այդ նպատակով գործնական քայլեր կատարելով նաև դյուրացնելու համար օտարերկրյա կազմակերպությունների, մասնագիտական ներուժի ներգրավումը»:

«Քեյսան Քոնստրաքշն» ընկերության գլխավոր տնօրեն Քամրան Քիային ներկայացրել է ընկերության փորձը բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրային և էներգետիկ ենթակառուցվածքների, թունելների, երկաթգծի կառուցման ոլորտներում: Նա տեղեկացրել է նաև ընկերության կազմում գործող, տարածաշրջանում երկրաշարժերի ազդեցությունն ուսումնասիրող կենտրոնի մասին՝ առաջարկելով փորձի փոխանակում կազմակերպել հայ և իրանցի մասնագետների համար:

Հայաստանի և Իրանի փոխադարձ տնտեսական հետաքրքրվածությունը հաշվի առնելով՝ կողմերն ընդգծել են շինարարության ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունը: Հայկական և իրանական ընկերությունների գործարար կապերի հաստատմանը նպաստող տեղական «Իմպ-Էքս Թրեյդ Հաուս» ընկերության խորհրդի նախագահ Ռոբերտ Հայրապետյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու համագործակցության կայացմանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը