Ներքին 1 ամիս առաջ - 23:17 17-09-2026

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունը

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բաց նամակ է հղել Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ (ԵՄՀՆ) Մագդալենա Գրոնոյին։

Բաց նամակում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը խստորեն դատապարտում է եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունը Բաքվի բեմադրված ցուցադրությանը՝ նշելով․ «Ինձ համար, որպես ԵՄ 13 անդամ պետություններում հանձնախմբեր ունեցող եվրոպական հասարակական կազմակերպության նախագահ և պարզապես որպես եվրոպացի քաղաքացի, ով հավատում է, որ մարդկային արժանապատվությունն անձեռնմխելի է, ցավալի էր ականատես լինել, թե ինչպես բարձրաստիճան եվրոպացի դիվանագետները դարձան Բաքվի ավտորիտար ռեժիմի կողմից մանրակրկիտ մշակված ներկայացման մասնակից։

«Մենք լիովին ընդունում ենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը պետք է շփվի բոլոր կողմերի հետ, և որ տարածաշրջանին անմիջականորեն ծանոթանալը կարևոր է։ Այնուամենայնիվ, էական տարբերություն կա տեղում իրողություններին անաչառ կերպով ականատես լինելու և Ադրբաջանի կազմակերպած քարոզչական այցին մասնակցելու միջև։ Կարելի է իրավիճակին ծանոթանալ՝ առանց վիրավորելու այն ժողովրդի արժանապատվությունը, որն ընդամենը երեք տարի առաջ բռնի տեղահանվեց՝ ենթարկվելով սովի և շրջափակման»:

Նամակը հատկապես քննադատում է այն, թե ինչպես նման քարոզչական միջոցառումները Բաքվին թույլ են տալիս «գործիքայնացնել Եվրոպական Միությանը՝ իր իրականացրած էթնիկ զտումը օրինականացնելու նպատակով»։

Կարապետյանը անդրադառնում է եվրոպացի պաշտոնյաների մտահոգիչ վարքագծին, երբ նրանք հրճվանքով պարում էին Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպած խնջույքին ընդամենը 3 տարի առաջ հայաթափված Արցախում և շեշտում, որ նման վարքագիծը, անկախ անհատական դիտավորությունից, անխուսափելիորեն քաղաքական կշիռ է կրում։

Ավելին՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան