Ներքին 1 ամիս առաջ - 15:13 16-09-2026

Արագոտնի դատախազությունը 16 հա հողատարածքները համայնքին վերադարձնելու հայցեր է ներկայացրել դատարան

Արագածոտնի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է շուրջ 16 հա մակերեսով 5 հողատարածքների օտարման իրավաչափությունը: Հայտնաբերված խախտումների հիմքով 5 հայց է ներկայացվել իրավասու դատարան:

Ուսումնասիրությամբ պարզվել է.

2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 22 արձանագրության համաձայն՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքում գտնվող՝ 0,4 հա մակերեսով հողամասը, աճուրդ-վաճառքի միջոցով, համայնքի ղեկավարի որոշմամբ՝ որպես գյուղատնտեսական նշանակության հողատարածք, օտարվել է ֆիզիկական անձի, մինչդեռ հանդիսացել է օտարման ոչ ենթակա հողատարածք:

Դատախազությունը 2026 թվականի հուլիսի 29-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ապարան համայնքի ղեկավարի և ֆիզիկական անձի միջև 2020 թվականի հոկտեմբերի 29-ին կնքված անշարժ գույքի աճուրդ-վաճառքի պայմանագիրը և, որպես հետևանք, անվավեր ճանաչել 2020 թվականի նոյեմբերի 3-ին ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հայցադիմումը 2026 թվականի օգոստոսի 13-ին ընդունվել է դատարանի վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց:

2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 26 արձանագրության համաձայն՝ Արագածոտնի մարզի Ապարանհամայնքի Քուչակ բնակավայրում գտնվող՝ 1,3724 հա մակերեսով հողամասը, աճուրդ-վաճառքի միջոցով, համայնքի ղեկավարի որոշմամբ՝ որպես գյուղատնտեսական նշանակության հողատարածք, օտարվել է ֆիզիկական անձի, մինչդեռ հանդիսացել է օտարման ոչ ենթակա հողատարածք:

Դատախազությունը 2026 թվականի հուլիսի 29-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ապարան համայնքի ղեկավարի և ֆիզիկական անձի միջև 2020 թվականի հոկտեմբերի 29-ին կնքված անշարժ գույքի աճուրդ-վաճառքի պայմանագիրը և, որպես հետևանք, անվավեր ճանաչել 2020 թվականի նոյեմբերի 3-ին ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հայցադիմումը 2026 թվականի օգոստոսի 13-ին ընդունվել է դատարանի վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց:

2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 25 արձանագրության համաձայն՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրում գտնվող՝13,6674 հա մակերեսով հողամասը, աճուրդ-վաճառքի միջոցով, համայնքի ղեկավարի որոշմամբ՝ որպես գյուղատնտեսական նշանակության հողատարածք, օտարվել է ֆիզիկական անձի, մինչդեռ հանդիսացել է օտարման ոչ ենթակա հողատարածք:

Դատախազությունը 2026 թվականի հուլիսի 29-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ապարան համայնքի ղեկավարի և ֆիզիկական անձի միջև 2020 թվականի հոկտեմբերի 29-ին կնքված անշարժ գույքի աճուրդ-վաճառքի պայմանագիրը և, որպես հետևանք, անվավեր ճանաչել 2020 թվականի նոյեմբերի 3-ին ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հայցադիմումը 2026 թվականի օգոստոսի 13-ին ընդունվել է դատարանի վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց:

Արագածոտնի մրզի Ապարան քաղաքային համայնքի ավագանու՝ 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ 42-Ա որոշմամբ, ի թիվս այլնի, թույլատրվել է աճուրդ-վաճառքի միջոցով օտարել Ապարանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող՝ Մարշալ Բաղրամյան 44/12 հասցեում գտնվող՝ 0,0016 հա մակերեսով հողամասը: 2017 թվականի հոկտեմբերի 2-ին աճուրդ-վաճառքի հաղթող է ճանաչվել Ապարան համայնքի ղեկավարի որդին: Նույն օրը աճուրդի կազմակերպիչ և համայնքի ղեկավար Գ.Ա.-ն աճուրդում հաղթող ճանաչված իր որդու հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

Դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 19-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 2017 թվականի հոկտեմբերի 2-ի աճուրդը և, որպես հետևանք, անվավեր ճանաչել 2017 թվականի հոկտեմբերի 9-ի առուվաճառքի պայմանագիրն ու համայնքի ղեկավարի որդու անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հայցադիմումը 2026 թվականի օգոստոսի 25-ին ընդունվել է դատարանի վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքի ավագանու՝ 2016 թվականի ապրիլի 22-ի թիվ 20-Ն որոշմամբ, ի թիվս այլնի, թույլատրվել է աճուրդ-վաճառքի միջոցով օտարել Ապարանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող՝ 0,4786 հա մակերեսով հողամասը: 2017 թվականի հոկտեմբերի 2-ին աճուրդ-վաճառքի հաղթող է ճանաչվել Ապարան համայնքի ղեկավարի որդին: Նույն օրը աճուրդի կազմակերպիչ և համայնքի ղեկավար Գ.Ա.-ն աճուրդում հաղթող ճանաչված իր որդու հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

Դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 19-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 2017 թվականի հոկտեմբերի 2-ի աճուրդը և, որպես հետևանք, անվավեր ճանաչել 2017 թվականի հոկտեմբերի 10-ի առուվաճառքի պայմանագիրն ու համայնքի ղեկավարի որդու անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հայցադիմումը 2026 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվել է դատարանի վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ