Ներքին 1 ամիս առաջ - 15:59 22-08-2026

Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզը համայնքին վերադարձնելու համար հայցեր կներկայացվեն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի օգոստոսի 19-20-ը աշխատանքային երկօրյա այցով եղել է Լոռու մարզում:

Մարզային այցի երկրորդ օրը Աննա Վարդապետյանը Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանի ուղեկցությամբ շրջել է Ալավերդի համայնքում 2000-2005 թվականներին մասնավորեցված 6 մանկապարտեզների՝ Սանահին-Սարահարթ թաղամասի 1-ին զանգվածում գտնվող մանկապարտեզի, 3-րդ զանգվածի թիվ 9 մանկապարտեզի, Էնգելս թաղամասի թիվ 5, թիվ 12 մանկապարտեզների, Ջրավազան փողոցի թիվ 4 մանկապարտեզի և Զորավար Անդրանիկի 8/3 հասցեի թիվ 8 մանկապարտեզի տարածքներով:

Մարզի դատախազը տեղեկացրել է, որ վերոնշյալ բոլոր գույքերի մասնավորեցման իրավաչափությունը պարզելու համար Լոռու մարզի դատախազության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքներով նախապատրաստվում են հայցեր, իսկ մեկով հայց է ներկայացվել իրավասու դատարան:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապօրինի օտարված մանկապարտջեզները Լոռու մարզի Ալավերդի համայնքին վերադարձնելու վերաբերյալ հանձնարարականներ է տվել մարզի դատախազին, սահմանել է կատարման ժամկետներ:

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը