copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:58 09-07-2021

Արգավանդում ևս 200 տնտեսություն տնամերձ հողատարածքները լիարժեք մշակելու հնարավորություն կունենա

Արգավանդ համայնքում կիրականացվեն 575 մ երկարությամբ ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ։ Շուրջ 200 տնտեսություն տնամերձ հողատարածքները լիարժեք մշակելու հնարավորություն կունենա: Այդ մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արգավանդ համայնքի ոռոգման մայր ջրանցքի 1-ին փողոցի 575 մ երկարությամբ հատվածի վերակառուցման արդյունքում հին, քայքայված խողովակները կփոխարինվեն նորերով՝ ապահովելով լիարժեք ջրամատակարարում:

Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր աշխատատեղ: