Ուղիղ խոսք 1 ամիս առաջ - 22:25 15-09-2026

Քաղբանտարկյալների թիվն արդեն միս ու արյուն է ստացել․ Լարիսա Ալավերդյան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանում քաղբանտարկյալների թիվն արդեն «միս ու արյուն» է ստացել. նոր փաստահավաք զեկույցում ներառված է առնվազն 32 անուն:

2026 թվականի հուլիսի 14-ին ձևավորված Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց հարցերով հանձնաժողովը հրապարակել է աղմկահարույց զեկույց, որը փաստագրում է 2026 թ. հունիս-հուլիս ամիսներին (ընտրական և հետընտրական շրջանում) առերևույթ քաղաքական դրդապատճառներով իրականացված մարդու իրավունքների համակարգային խախտումները:

Այս խորքային ճգնաժամի, պետական ռեպրեսիաների մասին Oragir.News-ի տաղավարում խոսել է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Երբ վերևներից հայտարարվում է «համակարգային պետական հեղափոխության» մասին, օրենքն ու իրավունքը մի կողմ են դրվում: Արդյունքում ձևավորվում է ոչ թե իրավական պետություն, այլ հակաիրավական միանձնյա բռնապետություն»,- կարծում է մեր զրուցակիցը:

Ի հեճուկս ժողովրդավարական պրակտիկայի, ընտրություններից հետո հետապնդումների ալիքն ավելի է հզորացել:

Թիրախում միայն ընդդիմախոսները չեն. «Ցանկացած այլախոհություն ընկալվում է որպես թշնամություն»։

Հայաստանում քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ մանրամասն տվյալներով և անվանական ցուցակով զեկույցն արդեն հասանելի է «Կոմիտե 26» ֆեյսբուքյան էջում:

Մանրամասները՝ տեսանյութում։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ձեզ գուցե հետաքրքրի