Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 40 րոպե առաջ - 17:55 11-09-2026

Համատիրությանից միայն փող են ուզում, բայց ոչ մի բան չեն անում. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կոշտ քննադատության է ենթարկել համատիրությունների աշխատանքը՝ հայտարարելով, որ գործող համակարգը պետք է փոխվի։ Քաղաքապետը համատիրությունների գործող համակարգն անվանել է «պորտաբույծների համակարգ» և նշել, որ անհրաժեշտ է արմատախիլ անել այն։

Ավինյանի հայտարարություններից հետո Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ որքանո՞վ են նրանք գոհ իրենց շենքերի համատիրությունների աշխատանքից, ի՞նչ խնդիրներ են նկատում և արդյո՞ք իրենց կողմից կատարվող վճարների դիմաց ստանում են համապատասխան ծառայություններ։

Որոշ քաղաքացիներ նշեցին, որ գոհ են համատիրությունների աշխատանքից և որևէ էական խնդիր չեն նկատում։

«Չէ, մեր համատիրությունը շատ լավ է աշխատում, ապրի։ Մուտքը վերանորոգեց, ամեն ինչ նորմալ անում է ընդհանրապես»։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ համատիրության աշխատանքի հետ կապված առանձնապես դժգոհություն չունի։

«Չէ, ուղղակի նորմալ ա»։

Հարցվածների մի մասը քննադատեց համատիրությունների աշխատանքը։ Քաղաքացիներից մեկը դժգոհեց շենքի շրջակա տարածքի մաքրությունից։

Մյուսները նշեցին, որ թեև համատիրություններին վճարումներ կատարում են, իրենց կարծիքով՝ դրա դիմաց պատշաճ աշխատանք չեն ստանում։

«Գումարային մուծում ենք, բայց իրենք այդ պարտականությունները չեն կատարում»։

Մեկ այլ քաղաքացի էլ դժգոհեց՝ նշելով, որ համատիրությունների գործունեության հիմքում, իր կարծիքով, ոչ թե բնակիչների խնդիրների լուծումն է, այլ սեփական շահը։

«Սաղն էլ իրենց գրպանի համար են մտածում, էլի, որ ճիշտը խոսանք»։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ այժմ իրենց շքամուտքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, սակայն ծախսերի մի մասը բնակիչներն են հոգում։

«Հիմա մեր շքամուտքը ռեմոնտ են անում, կեսը մենք ենք գումարը տալիս, կեսը՝ «ժեկը»»։

Մանրամասները՝ տեսանյութում։


Մերի Հակոբյան