Ուղիղ եթեր

Ինչ անում են՝ իրենց օգտին են անում, դրա համար ուզում են՝ քիչ մարդ մասնակցի ընտրությանը. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք կունենան միայն այն ՀՀ քաղաքացիները, որոնք ընտրություններին նախորդած մեկ տարվա ընթացքում առնվազն 6 ամիս բնակվել են Հայաստանում։

Թեմայի շուրջ Oragir.News-ը հարցում է անցկացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ պարզելու, թե քաղաքացիները ինչպե՞ս են վերաբերվում այս սահմանափակմանը։

Հարցվածների մի մասը կտրականապես դեմ էր նախաձեռնությանը՝ այն համարելով հերթական քաղաքական հաշվարկ։

«Իշխանությունն իր օգտին է անում։ Եթե ընտրողների թիվը պակասի, իրենց համար ավելի ձեռնտու կլինի»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի ավելի կոշտ էր արտահայտվեց. «Ամեն ինչ ուզում են իրենց հարմար ձևով սարքել։ Էսօր էս օրենքն են բերում, վաղը մի ուրիշը։ Երկիրը քանդում են, ոչ թե կառուցում»։

Մյուս հարցվածն էլ դժգոհեց քաղաքական համակարգից ընդհանրապես.

«Ես ոչ մեկին չեմ վստահում, դրա համար էլ ընտրությունների չեմ մասնակցել, ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը»։

Կային նաև քաղաքացիներ, որոնք նախաձեռնությանը վերաբերվում էին դրական՝ նշելով, որ երկրի ապագան իրավունք ունեն որոշել միայն այստեղ ապրող մարդիկ։

«Ով, որ ապրում է, նա՛ պետք է ընտրի։ Ինչո՞ւ պետք է դրսից գան ու մեր փոխարեն որոշեն, թե ով պետք է ղեկավարի երկիրը»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցված ևս համաձայն էր առաջարկի հետ.

«Ճիշտ է, եթե Հայաստանում չեն ապրում, ապա չպետք է մասնակցեն ընտրություններին»։

Հարցվածներից մեկն էլ իր դիրքորոշումը հիմնավորեց հետևյալ կերպ.

«Եթե մարդը այստեղ չի ապրում, այստեղի խնդիրները չի տեսնում, ինչպե՞ս պետք է որոշի, թե ով կառավարի երկիրը»։

Մանրամասները՝ տեսանյութում։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը