Ներքին 2 ամիս առաջ - 21:53 08-09-2026

Յուրաքանչյուրը՝ 10 հազար դրամ․ ՀԷՑ-ի մասնաճյուղը վերանորոգվում է աշխատակիցների հաշվին

Oragir.News-ն այսօր ահազանգ է ստացել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Արաբկիրի մասնաճյուղում վերանորոգման աշխատանքներ են կազմակերպվում։

Ահազանգող քաղաքացու փոխանցմամբ՝ մասնաճյուղում նոր գրասենյակ կառուցելու փոխարեն իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, որոնց ֆինանսավորման համար, ըստ նրա, գումար են հավաքում հենց էլեկտրացանցի աշխատակիցներից։

«Էլեկտրացանցի Արաբկիրի մասնաճյուղում ոչ թե նոր գրասենյակ են կառուցում, այլ վերանորոգում են իրականացնում։ Եվ այդ վերանորոգումն, ըստ մեզ հասած տեղեկության, կատարվում է էլեկտրացանցի աշխատակիցների հաշվին։ Յուրաքանչյուր աշխատակից իբր 10 հազար դրամ է դնում, որ Արաբկիրի մասնաճյուղում վերանորոգում իրականացնեն»,- ահազանգում է քաղաքացին։

Եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ընկերության մասնաճյուղի վերանորոգման ծախսը դրվում աշխատակիցների վրա, և արդյոք աշխատակիցների կողմից այդ գումարի վճարումը պարտադի՞ր է, թե՞ կամավոր։

Oragir.News-ը պատրաստ է ներկայացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պարզաբանումը՝ Արաբկիրի մասնաճյուղում իրականացվող վերանորոգման աշխատանքների, դրանց ֆինանսավորման աղբյուրի և աշխատակիցներից գումար հավաքելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie