Ուղիղ եթեր
Մամուլ 1 ամիս առաջ - 08:20 08-09-2026

Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Շաբաթ-կիրակի իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել։ Շաբաթ օրն ԱԺ նախկին նախագահի հարսանիքն էր, որին, ինչպես ՔՊ-ականներն են պատմում, բոլորն անխտիր հրավիրված են եղել` բժշկականի ռեկտորից մինչեւ Սյունիքի երբեմնի ընդդիմադիր համայնքապետեր, շոուբիզի ներկայացուցիչներ:

Սակայն վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ներկա չէր, նա Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ եւ մի խումբ կանանց հետ էր՝ հանդիպումից բազմաթիվ նկարներ ու տեսանյութեր տարածվեցին: Կիրակի օրը ՔՊ-ականները Գառնիում մասնակցում էին նախկին պատգամավոր Անուշ Քլոյանի որդու հարսանիքին, ներկա էր նաեւ Նիկոլ Փաշինյանը:

Քլոյանը, հիշեցնենք, մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրն է, սակայն այս խորհրդարան նա չանցավ` ցուցակում բավականին հետին տեղում էր»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է