Ներքին 3 տարի առաջ - 21:09 24-02-2023

Իշխանականները փորձում են անվտանգային, քաղաքական խնդիրներով փակել բնապահպանների բերանը. Սուրեն Պարսյան

«Ամուլսարի ներդրումային նախագիծը Հայաստանի նոր անկախության խոշորագույն ծրագրերից մեկն է, որը 2018-ից հետո դադարեցվեց բնապահպանական հիմնական պատճառաբանությամ»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման ծրագրին:

Նրա խոսքով՝ նախարարություններից և ոչ մեկը չի ներկայացրել նախկինում ներկայացված խնդիրների լուծումները. «Խնդիրը նրանում է, որ առ այսօր որևէ տեղեկատվություն չի տրամադրել ո՛չ էկոնոմիկայի նախարարությունը, ո՛չ բնապահպանության նախարարությունը: Չի ներկայացվել՝ արդյոք, նախկինում բարձրաձայնված խնդիրները ինչ-որ ձևով կարողացել են լուծել և ինչ լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսել, որ մասնագիտական շրջանակները կընդունեն այդ ներդրումային ծրագիրի ռիսկերը: Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց, որ իրենք վերջին ութ ամիսների ընթացքում աշխատել են, և հիմա որոշում են կայացրել և հուշագիրը ստորագրում են: Եվ այս մասին նույնպես որևէ տեղեկատվություն չկա, թե հանրության, մասնագիտական շրջանակներում այդ պրոցեսներին չեն մասնակցել են, թե ոչ»:

Հարցին, թե ինչն է բնապահպանների լռության պատճառը, քանի որ նախկինում Ամուլսարի շահագործման թեման բավականին ակտիվ քննարկում և քննադատում էին, Պարսայանն ասաց. «Կարծում եմ, այսեղ քաղաքական պայմանավորվածություններ կան: Առաջինը այն է, որ այստեղ մասնակցում է նաև ռուսական բանկային ընկերությունը, ռուսական կապիտալը, ամերիկյան և այլ գլոբալ խաղացողներ մասնակցում են այս պրոցեսին: Հաջորդն պատճառը, որ գործող իշխանությունները մտածում են, որ հաջորդ 2023-2024 թվականներին չեն կարողանալու աճի տեմպը պահպանել, որովհետև անընդհատ ռուսներ չեն գալու և իրենց հետ գումարներ չեն բերելու: Այսպիսով, նրանք ստեղծում են լրացուցիչ աճի բևեռներ: Կարևոր են նաև ներդրումները, նրանք այս ձևով փորձում են ներդրումներ ներգրավել Հայաստան»:

Պարսյանը նշեց, որ 2022 հունվար-սեպտեմբեր ամիսներին պաշտոնական վիճակագրությամբ ներդրումների ծավալը նվազել է շուրջ 90 մլդ դրամով: Բայց այս ծրագրի տնտեսական, բնապահպանական, սոցիալական նպատակահարմարությունն ու ռիսկերը բավականին մեծ են և դրանց լուծման մասին մեխանիզմները չեն հրապարակվում:

Հարցին՝ արդյոք համայնքի ժողովուրդը կողմ կլինի հանքի շահագործմանը, տնտեսագետն ասաց. «Նախկինում բողոքներ էին ներկայացնում հիմնականում Ջերմուկի, Գնդեվազի համայնքի բնակիչներն էին, սակայն, հիմա նրանք լուրջ անվտանգային, տնտեսական, սոցիալական խնդիրներ ունեն պայմանավորված ռազմական գործողություններով և անվտանգային խնդիրներով: Նրանք քիչ հավանական է, որ այս պահին կփորձեն բողոքելՙ որովհետև էկոնոմիկայի նախարարը հարտարարեց, որ այս ծրագիրց հետո ադրբեջանական կողմը ավելի ուշադիր կամ զուսպ կլինի այդ շրջաններում ռազմական գործողություններից: Բայց Վահան Քերոբյանը սխալվում է, քանի որ Սոթքի հանքավայրը, որը պատկանում է ռուսներին, այդ տարածքում էլ այս ընթացքում տարբեր ռազմական իրավիճակներ են եղել, և հանքի գործունեությունը դադարեցվել է: Ադրբեջանին ոչինչ չի զսպելու: Իշխանականները փորձում են անվտանգային, քաղաքական խնդիրներով փակել բնապահպանների բերանը»,-եզրափակեց նա:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Ձեզ գուցե հետաքրքրի