Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 10:00 15-06-2022

Ինչու են միայն հանքարդյունաբերությունը պրոգրեսիվ հարկում, իսկ, օրինակ, բանկային համակարգում այս կամ այն օլիգարխին արտոնություններ տալիս․ Սուրեն Պարսյան

Կառավարությունն առաջարկում է 2023թ․-ին վճարվելիք ռոյալթիի կանխավճարները 25%-ից բարձրացնել մինչև 30%։

Oragir.news-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը, անդրադառնալով այս նախագծին, ասաց, որ Կառավարությունը 2 տարի առաջ որդեգրել էր հարկերի նվազեցման քաղաքականություն։ Դրա արդյունքում շահութահարկը 20 տոկոսից հասցրին 18 տոկոսի։ «Սա բխում էր այն տրամաբանությունից, թե եկեք կրճատենք հարկերը բիզնեսի համար, և բիզնեսը այդ գումարները կվերաներդնի։ Բայց անցած տարի վերանայվեց այդ քաղաքականությունը, և Կառավարությունը հրաժարվեց այդ քաղաքականությունից՝ հասկանալով, որ դրա արդյունքում ունենալու են բավականին լուրջ ֆիսկալ խնդիրներ։ Այսինքն՝ պետական բյուջեի մի մասը չեն կարողանալու կատարել։ Արդեն անցած տարի Կառավարությունը որոշեց պետական տուրք սահմանել մետաղների արտահանման համար, և դրա միջոցով կարողացան մոտավորապես 50 մլն դոլար գումար հավաքագրել։ Հիմա էլ որոշել են ռոյալթի ներդնել։ Սա ենթադրում է, որ եթե կազմակերպությունների շահութաբերությունը 15 տոկոսից բարձր է, ապա ռոյալթին ավելանում է և 25 տոկոսից դառնում է 30 տոկոս»,- մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Նա ընդգծեց, որ երբ շուկայում մետաղների գինը բարձր է, ընկերություններն ավելի շատ գումար են վճարելու։ «Սա, իհարկե, ողջունելի է, բայց Կառավարության գործունեությունը հատվածական է։ Այսինքն՝ հանքարդյունաբերության դեպքում պրոգրեսիվ հարկ են ներդնում, իսկ այլ բիզնեսների ու բանկերի դեպքում, որտեղ ևս շահութաբերությունը բավականին բարձր է, այդ կազմակերպությունները 18 տոկոս են հարկվելու։ Սա անարդար է։ Կառավարությունը պետք է հրաժարվի հատվածական հարկային քաղաքկանությունից և մշակի ու ներդնի ամբողջական հարկային համակարգ, որը հիմնված կլինի պրոգրեսիվ համակարգի վրա։ Այսինքն՝ շատ ունեցողը պետք է շատ հարկ վճարի, ոչ թե վերցնեն միայն հանքարդյունաբերությունը ու պրոգրեսիվ հարկեն, իսկ, օրինակ, բանկային համակարգում այս կամ այն օլիգարխին արտոնություններ տան։ Այսինքն՝ մենք պետք է համակարգային մոտեցում ունենանք, իսկ Կառավարությունն այդ առումով նման գործելաոճից հեռու է և շարունակում է իրավիճակից ելնելով քաղաքականություն իրաականացնել»։

Տնտեսագետն ընդգծեց նաև, որ ակնհայտ է, որ Կառավարությունն իր առջև դրած տարեկան 28 տոկոս հարկային եկամուտների աճ չի կարողանալու ապահովել։ «Անցած 3 ամիսներին 23 տոկոս աճ է եղել, որը հիմնականում պայմանավորված է գնաճով, այսինքն՝ եթե գնաճը չլիներ, դա կլիներ, օրինակ, 10-15 տոկոս։ Ստացվում է, որ որպեսզի Կառավարությունը եկամտային մասն ապահովվի և հաջորդ տարի խնդիր չունենա բյուջետային ծախսերը սպասարկելու հարցում, որոշել են ռոյալթիի պրոգրեսիվ համակարգը ներդնել»։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին

Ձեզ գուցե հետաքրքրի