Ներքին 2 ամիս առաջ - 19:06 07-09-2026

Վեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Որոշումը քիչ առաջ կայացրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ արձանագրելով, որ վարույթն ընդդատյա է հենց այդ դատարանին։

«Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթի տարածքային ընդդատության հարցը լուծելու մասին որոշմամբ, իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ ընդդատության կանոններն այն չափանիշներն են, որոնց հիման վրա որոշվում է, թե տվյալ գործով որ դատարանը պետք է իրականացնի արդարադատություն։ Այդ չափանիշների հիմքում ընկած է ոչ թե իրավակիրառների սուբյեկտիվ հայեցողությունը, այլ քրեական վարույթի՝ օրենքով սահմանված օբյեկտիվ հատկանիշները, որոնց առկայությունն էլ թույլ է տալիս արձանագրել տվյալ դատարանի՝ այդպիսին հանդես գալու իրավունքն այդ վարույթով։

Միաժամանակ, նշվել է, որ ընդդատության կանոնները կոչված են անձին զերծ պահելու դատական շրջապտույտից, որը կարող է առաջանալ, եթե դատարանները հրաժարվեն գործը քննել՝ ընդդատյա չլինելու պատճառաբանությամբ։ Արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում քննարկելով թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթի տարածքային ընդդատության հարցը՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատն արձանագրել է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան փոխանցելով՝ դատարանը դրսևորել է բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում՝ առանց օբյեկտիվ նախադրյալների նախաձեռնելով ընդդատության վեճ ու անհարկի դատական շրջապտույտ, դրանով իսկ առաջացնելով ՀՀ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող իրավունքների խախտման վտանգ»,- նշվում է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Հակոբ Մանուկյանն ու Սերժ Ռուշանյանն արդեն հրաժարվել են քննել այս գործը։ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այդ գործով փաստաբան Արա Զոհրաբյանը։ Իսկ Սերժ Ռուշանյանն էլ որոշել էր, որ գործը պետք է քննվի Երեւանում։ Արդեն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն էլ որոշել էր գործն ուղարկել Վճռաբեկ՝ որոշելու, թե որ դատարանում գործը պետք է քննվի։

Այսպիսով, ըստ Վճռաբեկ դատարանի որոշման, գործի քննությունը կրկին կշարունակի դատավոր Սերժ Ռուշանյանը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie