Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:11 19-05-2022

Արթուր Մկրտչյանի ֆանտազիան դեգրադացվում է, Իգոր Խաչատուրովի գործը ձեռքով մակագրվել է Դավիթ Արղամանյանին․ փաստաբան   

«Պատահական չէ, որ անգամ լրագրողները, երբ լսում են, որ այս կամ այն գործը, որ գտնվում է դատավոր Դավիթ Արղամանյանի վարույթում և ունի որոշակի հասարակական-քաղաքական հնչեղություն, առաջինը հարցնում են՝ արդյո՞ք դատավորին ինքնաբացարկ հայտնելու ենք, թե՞ ոչ։ Դա նշանակում է, որ անաչառ դիտորդի մոտ Դավիթ Արղամանյանի անաչառության վերաբերյալ կասկածներ կան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդի Իգոր Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Ցանկացած գործ, որը մակագրվում է Դավիթ Արղամանյանին, ունի հասարակական հնչեղություն․ անաչառ դիտորդները սկսում են կասկածել այդ գործի՝ Արղամանյանի մոտ գտնվելու պատճառների մասին։ Ես չբացահայտեմ, թե ինչ է տեղի ունենալու դատավարության ընթացքում, բայց ես կարևորում եմ, որ հանրությունը հասկանա, որ Դավիթ Արղամանյանի հետ հասարակական կամ քաղաքական հնչողություն ունեցող գործերում առկա է անաչառության շատ մեծ դեֆիցիտ։ Մենք փորձելու ենք դատական նիստի ընթացքում հակառակ համոզմունքը մեզ համար ձևավորել, եթե դա չստացվի, ապա ինքնաբացարկ կներկայացնենք»։

Նա նաև նշեց, որ ձերբակալման օրը՝ 19․30-ին արդեն ձերբակալման դեմ բողոք էր ներկայացրել դատարանին։ «Բողոքների մակագրումը պետք է տեղի ունենա անհապաղ կարգով։ Տվյալ բողոքի մակարգրումը տեղի է ունեցել 2 ժամ ուշացումով ու մակագրվել է ձեռագիր եղանակով։ Մակագրվել է Արթուր Մկրչյանի կողմից, այսինքն՝ պարոն Մկրտչյանի ֆանտազիան տարիների ընթացքում դեգրադացում է ապրում, ընդ որում՝ մակագրվել է Դավիթ Արղամանյանին։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում քննվում է 2 օր առաջ ընդդիմության ակցիայի ընթացքում ձերբակալված Իգոր Խաչատուրովի խափանման միջոցի, ինչպես նաև ձերբակալման իրավաչափության հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով