Ներքին 1 ժամ առաջ - 10:41 07-09-2026

Մանկապարտեզ չկառուցելուց խոսում են մարդիկ, ում իշխանությունների օրոք դրանք օտարվում էին տասնյակներով. Ավինյան

Վերջերս ԱԺ-ում լսեցի՝ քննարկում են մանկապարտեզների հիմնանորոգումը, և նշվեց, որ Երևան քաղաքում ոչ մի նոր մանկապարտեզ չի կառուցվել։

Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Տիգրան Ավինյանը. «Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի՝ նույնիսկ նախկին կոռուպցիոն իշխանությունների ներկայացուցիչների կողմից, բայց այս դեպքում սահման չունի»։

«Գնալ, խոսել մի ոլորտի մասին, որտեղ ունենք մոտ 45 հիմնանորոգված կամ նոր կառուցված մանկապարտեզներ։ Հիմնանորոգվածների մեջ ունենք, որ քանդել ու զրոյից կառուցել ենք։ Խոսել են մարդիկ, ում իշխանությունների օրոք էս մանկապարտեզներն օտարվում էին տասնյակներով։ Եվ նրանք հլը խոսում են»,- հավելել է Ավինյանը։

Ամենից շատ դիտված