Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Գագիկ Իսախանյանն ու Կարինե Դավոյանը վերանշանակվել են ՀՀ վարչապետի օգնականների պաշտոններում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2.1-ին մասով և 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վարչապետի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Իսախանյանին վերանշանակել վարչապետի օգնականի պաշտոնում»,- ասված է որոշման մեջ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2.1-ին մասով և 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարչապետի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Դավոյանին վերանշանակել վարչապետի օգնականի պաշտոնում»,- աված է վարչապետի մեկ այլ որոշման մեջ։