Ներքին 4 տարի առաջ - 21:47 07-02-2022

ԱԺ միջադեպի գործով պատգամավորի օգնականները տուժող են ճանաչվել

Ինչպես հայտնի է՝ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել Ազգային ժողովի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի գործով: Մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ խուլիգանության հատկանիշներով: Եվ ահա տարեսկզբից ԱԱԾ-ն սկսել է ակտիվ քննչական գործողություններ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ են հրավիրվել «Հայաստան» դաշինքի անդամներից մեկը, որը միջադեպի մասնակիցն է եղել:

Եվ ահա ArmLur.am-ին մանրամասներ հայտնի դարձան նախաքննական մարմնի քննչական ակտիվ գործողություններից: Մասնավորապես Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Ղազարյանը և ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սևակ Նազարյանը տուժող են ճանաչվել:

Հիշեցնեք, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներին ևս հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ միջադեպի գործով բացատրություն տալու:

Ի դեպ, ԱԱԾ-ն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանին ևս հրավիրվել էր ԱԱԾ՝ բացատրություն տալու:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջինս հրաժարվել է որևէ բացատրություն տալ:

Հավելենք, որ ԱԱԾ-ում բացատրություն են տվել նաև Իշխան Սաղաթելյանի օգնական Սևակ Նազարյանը և Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Նազարյանը: Քրեական գործը հարուցելուց հետո նրանց դեռևս չեն կանչել ԱԱԾ հարցաքննության:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ