Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել, ճանաչվել եմ տուժող․ Մանուել Մանուկյան

Ներքին 3 տարի առաջ - 13:02 05-06-2022
44-օրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և ես ճանաչվել եմ տուժող։

Հաղորդում էինք ներկայացրել ոստիկան-ի կողմից իմ նկատմամբ բռնություն գործադրելու , ինչպես նաև եղբորս, ով տվյալ քրեական գործով չի անցնում, անհամաչափ ուժ գործադրելով բերման ենթարկելու դեպքերի վերաբերյալ, ընդ որում ինձ հասցված մարմնական վնասվածքները ֆիքսվել են։

Երեկ պարզ դարձավ, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և ես ճանաչվել եմ տուժող։
Դեպքի վերաբերյալ կա նաև տեսագրություն և կարծում եմ, որ հենց այդ պատճառով էլ Հակակոռուպցիոն կոմիտեն չի կարողացել շրջանցել մեր կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը և ստիպված ոստիկանների մասով հարուցել է քրեական գործ։

Ինձ բերման ենթարկելիս սև բերետները իմ ջարդված ձեռքը դիտմամբ սեղմել են՝ վնասելով այն , ընդ որում, երբ նրանց ասացի, որ ձեռքս վիրավոր է, նրանցից մեկն ասաց . «գրողին թե վիրավոր չես» : Այս ամենը ֆիքսված է տեսագրությամբ։
Նրանք և նրանց նման ոստիկանները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Ես ոչ մի արժանապատիվ հայ ոստիկանի հանդեպ խնդիր չունեմ, բայց երբ կա ոստիկան, ով իմանում է դիմացինը թուրքի կողմից վիրավորված է և այդպես է իրեն պահում, այ դրանց հանդեպ պետք է հետևողական լինել, այդպիսիները պետք է չեզոքացվեն և համակարգից հեռացվեն։
Ես երբեք չեմ խուսափել ոստիկանություն ներկայանալուց։

Այս կարևոր գործին մասնակցում է իմ պաշտպան, պրոֆեսիոնալ փաստաբան Гаяне Папоян, ով բացի իմ շահերը պաշտպանելուց որպես Մանուել Մանուկյան, նաև պաշտպանում է վիրավոր զինվորի շահեր։ Այս գործը ոչ թե իմ անձին է միայն վերաբերվում, այլ իմ տեսակին։ Հուսով եմ, որ և՛ քննիչները, և՛ դատավորները գոնե այսպիսի դեպքերով պատասխանատվության կենթարկեն ոստիկաններին։

Հ.Գ Տեսագրության մեջ նաև կտեսնեք, որ մարդիկ կողքից գոռում են, որ վիրավոր է էս տղեն թողեք, դա ևս շատ կարևոր փաստ է»։

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
09:10 Թունավոր բևեռացման ճահիճը․ Աննա Հակոբյանն ի՞նչ է բերում Նյու Յորքից
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
17:04 8 ամսական երեխայի հետ մայրը գնալու է բանտ․ դատարանը 3 ամսով կալանավորեց նրան
20:27 Փաշինյանն ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են. զիջել են հնարավոր ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ
20:04 Ես կորցնում եմ աշխատանք, իսկ Դուք՝ արժանապատվություն. Խաչիկ Աբաջյանը՝ ԵՊՀ ռեկտորին
20:18 Միջանցքի շուրջ համաձայնությանը հաջորդելու է նոր պահանջի բավարարումը․ քաղաքագետ