Ուղիղ եթեր
Արտաքին 54 րոպե առաջ - 11:52 26-08-2026

«Էրդողանը մահացել է» գրառման առիթով հետաքննություն է սկսվել

Թուրքիայի Այդըն նահանգի համանուն քաղաքի «Denge» թերթը ֆեյսբուքյան էջում սև ֆոնի վրա «Էրդողանը մահացել է» գրառմամբ լուսանկար է հրապարակել։ Լուրը մեծ տարածում է գտել և օգտատերերը կարծել են, թե մահացել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մինչդեռ իրականում մահվան լուրը վերաբերում էր Գյուլշեն Էրդողան անունով քաղաքացուն, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Դեպքի առնչությամբ Այդընի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի քրեական օրենսգրքի 217/A հոդվածով, որը վերաբերում է «հանրությանը մոլորեցնող տեղեկություն հրապարակելուն»։ Միջադեպի հետևանքով լրագրողներ են ձերբակալվել։

Ամենից շատ դիտված