Ռոբերտ Քոչարյանին արգելել են ստանալ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 13:06 22-08-2026

Ադրբեջանը ոչ Արծվաշեն է մեզ տալու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ինչու՞ Ադրբեջանում չեն խոսում Արծվաշենը մեզ վերադարձնելու մասին․․․

Քանի օր է՝ դրած ադրբեջանական մեդիա տիրույթում փնտրում եմ հայտարարություններ, նյութեր, որտեղ ասում են՝ Արծվաշենը հայկական տարածք է, դա ՀՀ տարածք է, պետք է ետ տալ Արծվաշենը։ Ի «զարմանս» ինձ՝ ոչ մի նման տեքստ չկա, փոխարենը կա խինդ, ուրախություն, հրճվանք ՀՀ ղեկավարի պաշտոնում նստած իրենց թեկնածուի տեքստերի վերաբերյալ, ով ջանք ու եռանդ չի խնայում ՀՀ տարածքում «ադրբեջանական» հողեր փնտրելու հարցում։

Փաշինյանի ու «Քանդենք պետություն» քաղաքական ուժի հարցում ինձ համար վաղուց ամեն ինչ պարզ է, ոչ միայն ինձ համար, վստահ եմ։ Իմ գնահատմամբ՝ իրենք ադրբեջանական շահերի սպասարկմամբ են զբաղված, ցավալի է դա, բայց իրենք դա վաղուց էլ չեն թաքցնում։ Մեր քննարկվելիքը պետք է լինի այլ հարցի շուրջ՝ ինչ անել, ինչպես անել, որ կանխել նոր տարածքների հանձնումը, ինչ անել, որ թույլ չտալ Ալիևի թելադրանքով ՀՀ-ում առհասարակ սահմանադրական հանրաքվեի անցկացումը։ Մենք այդ վտանգավոր զարգացումները կանխելու հնարավորությունը ունենք, մեր քննարկումը դրա մասին պետք է լինի։ Ոչ թե «վայ-վայ» կանչենք կամ քննարկենք, թե ինչպես են կործանում երկիրը, այլ ԿԱՆԽԵՆՔ։

Ի վերջո՝ թե՛ խորհրդարան անցած, թե՛ չանցած քաղաքական ուժերը հավաքական առումով ավելի մեծաթիվ ձայներ են տարել, քան «Քանդենք պետությունը» ուժը։ Ուրեմն այդ խնդիրը՝ կանխելու նոր տարածքների հանձնումը, միանգամայն լուծելի է, եթե աշխատանք տարվի՝ համառ, խելացի, կամային, եթե դրա մեջ ոչ թե ամեն մեկը իր «փայ»-ը ման գա, այլ ասի՝ սա մեր պետության հարցն է, սա բացարձակ առաջնահերթություն է, ուրեմն պետք է մի կողմ թողնել ամբիցիաները ու խելք խելքի տալ։

Ադրբեջանը ոչ Արծվաշեն է մեզ տալու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու, բոլորն էլ դա լավ հասկանում են, ուստի ոչ թե պետք է մենք մեր ուղեղում պատրաստվենք Ալիևի թեկնածուի հերթական զիջումներին, այլ պատրաստվենք այդ զիջումները կանխելուն։ Դրա հնարավորությունը կա, ուղղակի պետք է աշխատել․․․

Ամենից շատ դիտված

22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
23:29 ՀՀ-ում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի Հայաստանի հետ. Սրբուհի Գալյան
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու
21:46 Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է
17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
07:55 Արսեն Գևորգյանի մահից հետո մյուսների խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»