Ներքին 1 ամիս առաջ - 20:00 21-08-2026

Կալանք կիրառելու ընդհանրապես ոչ մի հիմք գոյություն չի ունեցել․ Մենուա Սողոմոնյան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը դատարանի որոշումից հետո անդրադարձավ Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանը՝ նշելով, որ նման որոշումն իր համար ակնկալելի էր։

«Ընդհանրապես, խափանման միջոց կիրառելու բացարձակ հիմք չկար, առավել ևս՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմք չկար։ Որովհետև կալանքը կիրառվում է այն պարագայում, երբ կոնկրետ առկա են հիմքեր՝ դատավարության մասնակիցների վրա ազդեցություն գործադրելու, նախաքննությանը խոչընդոտելու, ուղղորդելու, ճնշում գործադրելու, փախուստի դիմելու և այլն»,- ասաց նա։

Սողոմոնյանի խոսքով՝ Չալաբյանի՝ կալանքի տակ գտնվելու երկու ամիսների ընթացքում նախաքննության շրջանակում որևէ էական ապացուցողական գործողություն չի իրականացվել։

Նրա գնահատմամբ՝ այս հանգամանքները ևս վկայում են այն մասին, որ կալանքի անհրաժեշտություն չկար։

«Հետևապես, կալանք կիրառելու ընդհանրապես ոչ մի հիմք գոյություն չի ունեցել։ Եվ շատ լավ է, որ դատարանը, էդ հանգամանքը հաշվի առնելով, կիրառեց այլընտրանքային խափանման միջոց՝ էն, ինչ առաջարկեցին փաստաբանները՝ գրավ, որպեսզի նաև Ավետիք Չալաբյանի տեղաշարժը ազատ լինի, սահմանափակումներ չլինեն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը