Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով վերջին շրջանում չի թաքցնում իր անձնական երջանկությունը, հերթական հրապարակմամբ է հանդես եկել։
Երգչուհին իր սիրելիի հետ նոր հոլովակ է տեղադրել սոցիալական էջերում և կից կատարել մակագրություն.
«Ինձ ու քեզ կապեց սիրո սերը այս տարի, որ նոմինացնի մեզ Օսկարի»։
Ավելի վաղ երգչուհին, խոսելով իր անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին, բացահայտել էր, որ գտել է իր երկրորդ կեսին.
«Գտել եմ նրան, նա հայ չէ, բայց կարգին տղա է ու գիտի՝ թագուհուն ոնց պահի»,- անկեղծացել էր երգչուհին։
Բացի այդ, Իվետա Մուկուչյանը նաև խոսել էր իր մեծ ցանկության՝ մայրանալու և ընտանիքը համալրելու մասին։