Ներքին 1 ամիս առաջ - 16:28 21-08-2026

Քննարկվել է 200000-ից պակաս աշխատավարձ ստացողներին ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանդիպումը գործատուների հետ նպատակ ուներ քննարկելու 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

​Նախարարը ներկայացրել է նախնական նախագիծը, ըստ որի՝ պետք է ձևավորվի ապահովագրավճարը։

​Համաձայն նախագծի՝ 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողը 2027 թվականի յուրաքանչյուր ամիս որպես ապահովագրավճար պետք է վճարի 2000 դրամ, մնացած 4400 դրամը կսուբսիդավորի պետությունը, իսկ 4400 դրամը՝ գործատուն։

​Այս ձևաչափի նպատակը մինչև 200000 դրամ ստացող քաղաքացիների՝ ապահովագրության համակարգ ներգրավմամբ նրանց ֆինանսական բեռի կտրուկ աճի զսպումն է։

​Հանդիպմանը եկած հաշվապահները, ընկերությունների ֆինանսական պատասխանատուները տասնյակ հարցերով, դիտարկումներով ու առաջարկներով հանդես եկան։

​Անահիտ Ավանեսյանը, կարևորելով մասնագետների դիտարկումները, նշել է, որ հենց դրանք հաշվի առնելու նպատակով է, որ բարեփոխման յուրաքանչյուր հատվածի դեռևս սկզբնական՝ նախագծային փուլում են նման հանդիպումները նախաձեռնվում։

​Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել ապահովագրության ներդրման պահից սկսած այս մասնագետների կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ այն բավականին լայնածավալ էր՝ մասնագիտական հմտություն ու ճկունություն պահանջող։
​Նախարարությունից նշում են, որ նման հանդիպումները շարունակական կլինեն նաև առցանց տարբերակով՝ մինչև ապահովագրության՝ բոլոր փուլերով ամբողջական ներդրումը։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը