Ներքին 46 րոպե առաջ - 21:19 20-08-2026

Ավազակության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ ՆԳՆ

Երևանի քրեական ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 20-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 43-ամյա մի տղամարդու։ Նա Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով, որը կատարվել էր մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ․ խափանման միջոցը՝ կալանք։