Սպորտ 51 րոպե առաջ - 20:27 20-08-2026

«Վան»-«Սյունիք» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1-1

Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» Չարենցավանում ուժերը չափեց «Սյունիքի» հետ։

Հանդիպման 37-րդ րոպեին Տիգրան Գևորգյանը բացեց խաղի հաշիվը, իսկ 41-րդ րոպեին Սամվել Սարգսյանը վերականգնեց հավասարությունը՝ ձևակերպելով վերջնարդյունքը։

Այս խաղից հետո «Վանը» 4 միավորով 8-րդ հորիզոնականում է։ «Սյունիքը» մեկ միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հավելենք, որ հաջորդ տուրում «Վանը» օգոստոսի 29-ին տանը կմրցի Գյումրիի «Շիրակի» հետ։ «Սյունիքը» օգոստոսի 31-ին Հակոբ Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտում կհյուրընկալվի «Սարդարապատին»։

Ամենից շատ դիտված