Ուղիղ եթեր
Ներքին 47 րոպե առաջ - 16:24 20-08-2026

Այս վստահությունը մեծ պատասխանատվություն է. Վիլեն Գաբրիելյան

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
հայտնում եմ, որ քիչ առաջ Ազգային ժողովի կողմից ընտրվել եմ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Քվեարկության արդյունքները՝
Կողմ՝ 62
Դեմ՝ 10
Անվավեր՝ 19 (սա ի դեպ կարևոր քաղաքական դիրքորոշում է, ընդունում եմ ի գիտություն)։
Շնորհակալ եմ գործընկերներիս վստահության և աջակցության համար։

Այս վստահությունը մեծ պատասխանատվություն է։ Անելու եմ, առավել քան՝ այն արդարացնելու և հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ ու հետևողական կազմակերպելու համար»։

Ամենից շատ դիտված