Սպորտ 1 ամիս առաջ - 23:43 19-08-2026

Հարի Քեյնը ստացել է 2025/26 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկը»

Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի ազգային հավաքականի 33-ամյա հարձակվող Հարի Քեյնը ստացել է 2025/26 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկը»: Հանդիսավոր արարողությունը կայացել է չորեքշաբթի՝ օգոստոսի 19-ին, մյունխենյան ակումբի թանգարանում:

Նախորդ մրցաշրջանում անգլիացի հարձակվողը Բունդեսլիգայի 31 խաղում դարձել է 36 գոլի հեղինակ։ Այս տպավորիչ արդյունքը թույլ տվեց Քեյնին վաստակել 72 միավոր և ճանաչվել Եվրոպական ազգային առաջնությունների լավագույն ռմբարկու՝ վստահորեն շրջանցելով մոտակա հետապնդողներին՝ Էրլինգ Հալանդին («Մանչեսթեր Սիթի», 54 միավոր) և Կիլիան Մբապեին («Ռեալ Մադրիդ», 50 միավոր): Քեյնի ֆենոմենալ կայունությունն ու արդյունավետությունն օգնեցին «Բավարիային» վաստակել 89 միավոր 34 խաղում և հռչակվել Գերմանիայի չեմպիոն:

Սա Քեյնի կարիերայում արդեն երկրորդ «Ոսկե խաղակոշիկն» է: Առաջինը նա նվաճել էր մյունխենյան ակումբում իր նորամուտի՝ 2023/24 մրցաշրջանում (կրկին խփելով 36 գոլ): Անգլիացին դարձավ ֆուտբոլի պատմության մեջ տասներորդ խաղացողը, որին հաջողվել է երկու անգամ նվաճել այս հեղինակավոր մրցանակը: Հիշեցնենք, որ «Ոսկե խաղակոշիկների» քանակով բացարձակ ռեկորդակիրը Լիոնել Մեսսին է (արժանացել է 6 անգամ):

Մրցանակաբաշխության հատուկ հյուրերից էր «Բավարիայի» նախկին հարձակվող Լուկա Տոնին, ով բեմից դիմելով անգլիացուն՝ կատակել է.

«Դու արժանի ես «Ոսկե գնդակին»։ Խնդրում եմ, դադարիր գերազանցել մեր բոլոր ռեկորդները»։

Իր հերթին, Քեյնը շնորհակալություն է հայտնել թիմակիցներին և մարզչական շտաբին՝ ընդգծելով, որ իր անհատական հաջողություններն անքակտելիորեն կապված են թիմային աշխատանքի հետ: Հարձակվողը նաև հավելել է, որ չի պատրաստվում բավարարվել ձեռքբերվածով և նոր մրցաշրջանում թիրախավորում է նոր տիտղոսներ:

Նշենք, որ Հարի Քեյնը «Բավարիայում» հանդես է գալիս 2023 թվականից։ Այս ընթացքում նա ակումբի հետ երկու անգամ հաղթել է Գերմանիայի առաջնությունը, ինչպես նաև մեկական անգամ նվաճել երկրի Գավաթն ու Սուպերգավաթը:

Նոր՝ 2026/27 մրցաշրջանի առաջին հանդիպումը «Բավարիան» կանցկացնի շաբաթ օրը՝ օգոստոսի 22-ին՝ Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկությունում մրցելով Դորտմունդի «Բորուսիայի» դեմ:

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան