Արտաքին 5 տարի առաջ - 13:46 03-02-2021

ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԿՐՏՍԵՐ ԴՈՒՍՏՐԸ ՝ ԵՎԱՆ, ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԵՐԳԻՉ ՀԱՐԻ ՀԱԴՍՈՆԻ ՀԵՏ

Apple- ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի կրտսեր դուստրը ՝ 22-ամյա Եվան, հանդիպում է 27-ամյա ամերիկացի երգիչ Հարի Հադսոնի հետ:

Այս մասին հաղորդում է https://www.spletnik.ru/buzz/love/100264-doch-stiva-dzhobsa-iv-vstrechaetsya-s-garri-khadsonom.html?fbclid=IwAR0_pnZu09T97EoTNYMJNLoDhKJKBTC_5yiIxKEA6oMX6HjAZh3fO3uYtq0 կայքը։

Դեկտեմբերի վերջին նրանք Instagram- ի իրենց էջերում հայտարարեցին սիրավեպի մասին։

Եվան և Հարրին հրապարակեցին մի շարք ռոմանտիկ կադրեր. լուսանկարների մեծ մասն արվել են գեղեցիկ մայրամուտի ֆոնին, մյուսները ՝ զբոսանքի ժամանակ, և մեկը՝ Սուրբ Ծննդյան տոնակատարության ժամանակ:


Անցյալ տարի մամուլն անդրադարձել էր Եվա Ջոբսի և Թիմոթի Չալամետի ռոմանտիկ հարաբերություններին: Հարի Հադսոնի հետ նրա կապի մասին հանրությունը դեռ ոչինչ չգիտեր։

Հադսոնը երգարվեստում իր կարիերան սկսել է շատ երիտասարդ տարիքում, բայց 20 տարեկանում ստիպված է եղել լքել իր սիրած գործը ՝ ախտորոշված հիվանդության պատճառով:

Բայց Հարրին կարողացել է հաղթահարել հիվանդությունը, որից հետո վերադարձել է երգարվեստ՝ 2018-ին թողարկելով իր դեբյուտային ալբոմը:


Եվան՝ Սթիվ Ջոբսի և նրա միակ կնոջ ՝ Լորան Փաուելի կրտսեր դուստրն է: Աղջիկն ունի ավագ եղբայր ՝ Ռիդը, և քույր ՝ Էրինը: Մանկության տարիներից Եվան սիրահար է ձիասպորտին և արհեստավարժ ձիավարող է։

2020-ի վերջին նա առաջին անգամ հանդես եկավ որպես մոդել՝ նկարահանվելով Glossier կոսմետիկայի ապրանքանիշի գովազդային արշավում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին