Արտաքին 5 տարի առաջ - 16:24 21-10-2021

Սթիվ Ջոբսի կողմից չեղարկված 90-ականների պլանշետը կհայտնվի աճուրդում

Apple Newton VideoPad 2-ի նախատիպը, որի մշակումից Սթիվ Ջոբսը հրաժարվել էր 90-ականների վերջին, 2021թ.-ի նոյեմբերի 3-ին կգլխավորի Apple-ի հազվագյուտ սարքերի աճուրդը, հաղորդում է Apple Insider-ը:

Հայտնի է, որ VideoPad 2-ը դիտարկվում էր որպես MessagePad PDA-ի կոմպանիոն և մշակվել էր Ջոն Սքալիի ղեկավարության ժամանակ: Նախագիծը, Newton-ի արտադրանքների վրա կատարված ամբողջ աշխատանքի հետ միասին, չեղարկվել է Սթիվ Ջոբսի կողմից, երբ նա 1997թ.-ին վերադարձավ Apple:

«Սա Apple Newton VideoPad 2-ի պահպանված յուրահատուկ նախատիպն է, որը նախկինում չէր հայտնվել հանրության առաջ»,- ասվում է լոտի նկարագրության էջում:

Bonhams աճուրդի տունը նախատիպի համար առաջարկում է 8-12 հազար դոլար նախնական գինը: Այն աճուրդի է հանվել Սթիվ Ջոբսի ձեռագիր նամակի, ինչպես նաև Apple eMate 300-ի, iPad-ի և Macintosh-ի նախատիպերի հետ միասին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին