Սիրված երգչուհի Լիդուշիկը որոշել է վայելել հանգիստը աշխարհի ամենաշքեղ քաղաքներից մեկում։ Նա այս օրերին գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում (Դուբայ) և կիսվում է իր տպավորություններով։
Լիդուշիկն իր ինստագրամյան էջում վերջին օրերին արտակարգ ակտիվություն է ցուցաբերում: Երգչուհին պարբերաբար հրապարակում է լուսանկարներ ու տեսանյութեր՝ ցույց տալով, թե ինչպես է անցկացնում արևոտ օրերը Դուբայում։
Ճամփորդությունից հրապարակված վառ ու գեղեցիկ կադրերը կարճ ժամանակում արժանացել են երկրպագուների մեծ ուշադրությանը։
Թամարա Քալանթարյան