Ներքին 1 ամիս առաջ - 23:13 18-08-2026

Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր այցելել է «Արտաշատի պահածոների գործարան»՝ լոլիկի մթերման գործընթացին տեղում հետևելու նպատակով։ Այցին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։

Նախարարությունից հայտնում են՝ գործարանի գլխավոր տնօրեն Վաչագան Կարապետյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերությունում, ծանոթացել արտադրական աշխատանքների ընթացքին, հետևել մթերման գործընթացին։

Ընկերությունից նախարարին հավաստիացրել են, որ պատրաստ են մթերել այնքան լոլիկ, որքան կլինի առաջարկ բնակիչներից։ Մթերման գինը սահմանվել է 40-80 դրամ։

«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու։ Մենք շարունակելու ենք ամենօրյա ռեժիմով հետևել մթերումների ընթացքին», -նշել է Գևորգ Պապոյանը։

Oգոստոսի 3-ից հանրապետությունում մեկնարկել է լոլիկի մթերումների գործընթացը։ Արդեն իսկ մթերվել է 4700 տոննա լոլիկ, որից ամենամեծ ծավալը՝ 1800 տոննան, մթերվել է «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի կողմից։

«Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն սննդի արդյունաբերության ոլորտում Հայաստանի խոշոր ընկերություններից է։ Այն անդադար զարգացող ու ընդլայնվող ընկերություն է՝ այսօր արդեն տարեկան 40 միլիոն պահածո արտադրելու հնարավորությամբ և տարեցտարի ավելացող արտադրական ծավալներով։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան