Ուղիղ եթեր
Ներքին 54 րոպե առաջ - 09:21 17-08-2026

Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու համար

Ալիևը նախօրեին, անուղղակիորեն անդրադառնալով TRIPP-ի միջազգային և տարածաշրջանային նշանակությանը, նշեց, որ խաչմերուկի կարգավիճակ է ստանալու Նախիջևանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ի դեպ, ՀՀ-ն շրջանցող մի շարք ենթակառուցվածքային հայտարարություններից հետո ՀՀ կառավարիչը մոռացության է տվել այդքան գովազդված «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը։

Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար, իսկ մյուս կողմից՝ ռազմավարական, քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական առումով սպասվող «ավարը» կենտրոնացնում են իրենց ձեռքերում»,- գրել է Աբրահամյան։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի