Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։ Տոնի առիթով եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ, որին մասնակցում են բազմաթիվ հավատացյալներ։
Գյումրիում տոնական Սուրբ Պատարագը մատուցվեց Միքայել Սրբազանի ձեռամբ։ Հավատացյալները Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցում աղոթեցին, մասնակցեցին պատարագին և օրհնության կարգին։
Վերափոխման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։ Այն նվիրված է Սուրբ Աստվածածնի՝ Մարիամի երկրային կյանքից երկնային կյանք փոխադրվելուն։
Տոնի կարևոր ավանդույթներից է խաղողի օրհնության կարգը։ Պատարագից հետո օրհնված խաղողը հավատացյալները տանում են իրենց ընտանիքներ որպես օրհնության և առատության խորհրդանիշ։
Մանրամասները՝ տեսանյութը։