Ներքին 1 ամիս առաջ - 14:28 14-08-2026

Ռազմական ոստիկանությունը վերջին տարիներին դարձել է «սանձարձակ համակարգ»

Աշոտ Զաքարյանի պաշտոնանկության լուրը լսելիս մի պահ ուրախացա, բայց հետհաշվարկ ուրախություն է, որովհետև Զաքարյան Աշոտը 2020 թվականից այդ պաշտոնին չպետք է լիներ, ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ինքը տարիներ շարունակ պաշտպանության հանձնաժողովում բարձրաձայնել է այդ խնդիրը և նույնիսկ առաջարկել է հարցի շուրջ աշխատանքային քննարկում անցկացնել։

«Անցնող տարիներին ռազմական ոստիկանությունը զինված ուժերում ոչ թե կարգ ու կանոն հաստատող կառույց է եղել, այլ ուղղակի սանձարձակ մի համակարգ։ Մեր բանակում երբեք չի եղել, որ ռազմական ոստիկանությունն ունենա այդ տեսակի լիազորություն, հատկապես վերջին 10-15 տարիներին։ Այսինքն՝ հրամանատարից այն կողմ զորամասում որևէ մեկը չի կարող լինել»,- նշել է նա։

Մանուկյանի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ ինքը ՊՆ-ին ահազանգել է զինվորների նկատմամբ բռնության և ծեծի վերաբերյալ, սակայն պատշաճ արձագանք չի եղել։

«Այս իշխանության պարագայում այսպես է՝ մինչև չտեսնես վերջինը, չես հիշի առաջինը»,- ասել է նա։
Մանուկյանը նաև քննադատել է Փաշինյանի կադրային քաղաքականությունը։

«Փաշինյանի աշխատելաոճն է՝ մարդկանց հանել, բայց կողքից չհեռացնել, կգա մի օր, կնշանակի այդ պաշտոնին։ Բայց դա հարցի լուծում չէ։ ԶՈՒ-ում հարցի լուծումը դա չէ, գլոբալ, խորքային բան է»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ զինված ուժերում տեղի ունեցող դժբախտ դեպքերը պահանջում են խորքային ուսումնասիրություն։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը
10:23 Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան
16:28 Ախուրյանում ասֆալտը 2-3 տարում քանդվում է, գազի խողովակները կան, բայց տներ չեն հասնում․ ավագանու անդամ