Ներքին 1 ամիս առաջ - 15:16 13-08-2026

Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը

Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը։

Նա ծնունդով Շիրակի մարզից է, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի Գյումրիի շտաբի պատասխանատուն:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել էր բանակում խաղաղ պայմաններում արձանագրված զինվորների մահվան դեպքերին:

Փաշինյանը հայտարարել էր, որ այդ թեմայով քննարկում է ունեցել Պաշտպանության նախարարությունում և առաջիկայում կլինեն կադրային լուծումներ՝ պատասխանատուների նկատմամբ:

«Ես որոշում արդեն կայացրել եմ․ ռազմական ոստիկանությունում փոփոխություն կլինի, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք։ Մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս։ Հետևություններ կարվեն, և, այո՛, պետք է լինի անհատական պատասխանատվություն։ Իմ գնահատականն այն չէ, որ գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդրի կարգավորման համար»,-ասել է կառավարության ղեկավարը:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը