Սպորտ 2 ամիս առաջ - 15:40 09-08-2026

Մխիթարյանն ասել է՝ ինչն է ստիպել երկարաձգել պայմանագիրն Ինտերի հետ

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2026/27 մրցաշրջանի մեկնարկից առաջ լայնածավալ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականին՝ խոսելով պայմանագրի ժամկետի երկարաձգման դրդապատճառների, թիմում իր դերի և կարիերայի հնարավոր ավարտի մասին․ գրում է ArmSport-ը։

«Պայմանագրի երկարաձգման մասին

Անդրադառնալով այն հարցին, թե ինչն է իրեն համոզել երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ և արդյոք ունի խաղաժամանակի որոշակի երաշխիքներ, Մխիթարյանն ասել է.

«Ես ոչ մի երաշխիք չեմ ստացել. դա նույնիսկ արդարացի չէր լինի, քանի որ ես ինքս պետք է խաղադաշտում ապացուցեմ՝ արժանի եմ տեղ ունենալ թիմում, թե ոչ: Բայց զգում եմ, որ կարող եմ ևս մեկ տարի բարձր մակարդակով խաղալ, ուստի ակումբի հետ միասին որոշեցինք մնալ ևս մեկ տարի: Հետո կտեսնենք»։

Թիմում ունեցած դերի մասին

Խոսելով նոր մրցաշրջանում «ներաձուրիների» կազմում իր առաքելության և դերի մասին՝ հայ ֆուտբոլիստը նշել է.

«Դերը սովորականն է։ Ես միշտ մարզվել եմ առավելագույնս, որպեսզի օրինակ ծառայեմ մյուսներին, հատկապես՝ երիտասարդներին»։

Կարիերայի հնարավոր ավարտի մասին

Պատասխանելով այն ինտրիգային հարցին, թե արդյոք սա իր կարիերայի վերջին տարին է, կիսապաշտպանն անկեղծացել է.

«Չգիտեմ (ծիծաղում է)։ Այսօր անհնար է դա որոշել: Պետք է հասկանամ, թե ինչպես ինձ կզգամ այս մրցաշրջանի ավարտին: Իմ տարիքում իմաստ չունի երկարաժամկետ ծրագրեր կազմել»։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը նախորդ ամիս երկարաձգեց «ներաձուրիի» հետ գործող պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականի ամառ»,- նշում է լրատվամիջոցը։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա