Women’s Club նախագծից հայտնի դերասանուհի, երգչուհի և ռադիոհաղորդավարուհի Մարիա Մաթևոսյանը (Մաշա Մատվեևա) հետևորդներին պատմել է, թե ինչպես է ընթանում իր հետվիրահատական շրջանը՝ հայտնելով, որ բարիատրիկ վիրահատությանը հաջորդող ընդամենը 10-րդ օրն ինքն արդեն հասցրել է 4 կգ քաշ կորցնել։
Խոսելով իր զգացողությունների և հետագա քայլերի մասին՝ Մարիան ընդգծել է, որ ամենադժվար փուլն արդեն անցյալում է, իսկ առաջիկայում ցանկալի արդյունքի հասնելու համար ամբողջ հույսն իր կամքի ուժի վրա է դնելու։
Թամարա Քալանթարյան