Ներքին 2 ամիս առաջ - 20:00 06-08-2026

Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր

Շուշան Ալեքսանյանի աշխատավարձը, որի մասին առաջինը գրել էր Oragir.News-ը, վերջին օրերին դարձել է Հայաստանի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Բայց դա միայն աշխատավարձը, միայն կարելի է երևակայել, թե ինչ գումարներ են ծախսվել պետական գնումների անվան ներքո։

Oragir.News-ը ներկայացնում է մեղմ ասած մի վիճահարույց նպատակով կլորիկ՝ 10 միլիոն դրամ արժողության գործարք, որը, չունենալով ֆիզիկական հատկություններ, անհնար է ասել` ստացա՞վ պետությունը, թե՞ ոչ։



Դատելով վերջին օրերի հասարակության ցասումից առ Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձ` կասենք որ ոչ, քանզի վստահաբար Հայփոստի վարկանիշը հատկապես այս օրերին ծայրաստիճան ցածր է։

Մեկ այլ տեսանկյունից եթե նայելու լինենք` ոլորտի մոնոպոլիստի ինչի՞ն է պետք վարկանիշ. քանզի նա միակ փոստն է երկրում։ Թե այս 10 միլիոն դրամից (տե՛ս փաստաթուղթը) որքանը արդյունավետ ծախսվեց, կամ ընդհանրապես կար նման գնման կարիքը` կարծում ենք, կգնահատեն հաջորդ իշխանությունները։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար