Ներքին 2 ամիս առաջ - 14:48 06-08-2026

Իշխանությունները չեն կարող միջամտել Եկեղեցու ներքին գործերին․ Վարդևանյան

Անգամ չեմ կարող պատկերացնել, թե վաղն ինչպիսի ամոթալի տեսարանի ականատես կլինենք, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Գերագույն հոգևոր խորհրդի անդամները կանգնեն դատարանի առաջ՝ Վարչական դատարանի որոշումը չկատարելու համար, ինչը, ըստ էության, իրենց ընդհանրապես չի վերաբերում։ Այս մասին օգոստոսի 6-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով ընդդիմությունից ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրված իր կուսակից Արամ Վարդևանյանին։

Ղազարյանը նաև խնդրել է մեկնաբանել այն փաստը, որ դատարանը պարտավորեցրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանին և Ռուստամ Բաքոյանին ներողություն խնդրել հասցված վիրավորանքների համար, ինչը նրանք չեն արել։ Արդյունքում նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, սակայն նրանք այդպես էլ չեն ներկայացել դատարան։

Ի պատասխան՝ Վարդևանյանը հայտարարել է, որ Վեհափառ Հայրապետի և հոգևորականների դեմ հարուցված գործում որևէ իրավական հիմք չի կարող լինել, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի ձևավորված պրակտիկա, համաձայն որի՝ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին։

«Առավել ևս՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին գործերին, քանի որ Հայ առաքելական եկեղեցին ունի նաև սահմանադրական կարգավիճակ»,- ասել է թեկնածուն՝ հավելելով, որ մի ժամանակ կողմ է եղել Սահմանադրության մեջ եկեղեցու կարգավիճակի ամրագրմանը, քանի որ ՀԱԵ-ն հայ ժողովրդի ազգային ինքնության բաղկացուցիչ մասն է։
Պատգամավորն ընդգծել է, որ կարգալույծ անելու վերաբերյալ դատական գործ հարուցելն ինքնին աբսուրդ է, իսկ հիմա էլ պնդում են, թե Մայր Աթոռը չի ենթարկվում դատարանի որոշմանը։ «Ու հենց սրա պատճառով էլ քրեական գործ են հարուցում Գերագույն հոգևոր խորհրդի դեմ»,- ասել է նա։

Նա հավելել է նաև, որ Հռոմի նախորդ պապն ամենից շատ է հոգևորականներին կարգալույծ արել, բայց դրա համար ոչ մի դատական գործ չի եղել։
Իսկ Արթուր Հովհաննիսյանի ու Ռուստամ Բաքոյանի հարցում Վարդևանյանը նախընտրել է չխախտել անմեղության կանխավարկածը։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով

Ձեզ գուցե հետաքրքրի