Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:
«Շնորհակալ եմ վստահության համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին»,- գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: